Search
Close this search box.

Կատաստրոֆիկ հերթեր՝ Գյումրիի ավտոմաքսատան տարածքում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելն այդպես էլ չլուծեց ավտոներկրողների խնդիրը։ Այս օրերին մենք պարբերաբար ավտոներկրողներից բողոքներ ենք ստանում, որ կատաստրոֆիկ հերթեր են գոյացել Գյումրիի ավտոմաքսատան տարածքում։

«Այսօր առավոտյան 8։10-ին արդեն 220 ավտոմեքենա էր հերթի մեջ։ Հերթը ձգվում էր 1 կմ 200 մետր»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում դժգոհեց մեզ զանգահարած ավտոներկրողը։ Նրա խոսքով՝ վատն այն է, որ շատ դանդաղ է սպասարկումն իրականացվում։ 1.5 ժամում 1-2 մեքենա է մաքսազերծվում. «1-1.5 ժամում 200 մետր առաջ չենք գնում։ Սարսափելի վիճակ է։ Այսպես հնարավոր չէ։ Արդեն տարեվերջ է, ներկրվող մեքենաների թիվը հասկանալիորեն ավելացել է, բայց սպասարկման որակը, արագությունը չի փոխվում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL