Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սկանդալային արյունապղծություն. քույրը եղբորից երեխաներ է ունեցել, ապա միասին սպանել նրանց

35-ամյա Սառա Բարրասը շուրջ 20 տարի գաղտնի կենակցել է իր՝ մոր կողմից արյունակից եղբոր՝ Բրենդոն Մաչինի հետ, գրում է The Sun-ը: Այդ ընթացքում նրանք 6 երեխա են լույս աշխարհ բերել, որոնցից ամենաավագը 14 տարեկան է եղել: Բարրասը մտավախություն է ունեցել, որ արյունապղծությունը բացահայտվելու դեմքում իրենցից կվերցնեն երեխաներին և ահասարսուռ որոշում է կայացրել՝ սպանել բոլոր երեխաներին, ապա ինքնասպանություն գործել: Եղբայր-զուգընկերն իր աջացությունն է հայտնել այս հարցում: Մայիսի 23-ին Բարրասն ու Մաչինը փորձել են տանը եղած դեղահաբերով թունավորել ու սպանել բոլոր երեխաներին, սակայն առավոտյան, հակառակ իրենց ակնկալիքներին, երեխաներին մահացած չեն գտել: Այդ ժամանակ քույր ու եղբայր որոշել են իրենց ձեռքերով բոլորին սպանել: Նրանք երկու ավագ որդիներին խեղդել են գոտիով ու ձեռքերով, երրորդ որդուն սկսել են խեղդել լոգատաշտում, սակայն նա կարողացել է փախչել:

Այդ ժամանակ Բարրասը ողջ մնացած երեխաներին տարել է ննջասենյակ ու կանչել ոստիկանություն:

Քրոջն ու եղբորը դատապարտել են 35 տարվա ազատազրկման՝ 2 երեխայի սպանության, 6 երեխաների սպանության հանցավոր համաձայնության և 5 մահափորձի համար: Նրանք խոստովանել են իրենց մեղքը և դատապարտվել առնվազն 35 տարվա ազատազրկման:

Please enter a valid URL