Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվեց երեք ոստիկանի ազատել ծառայությունից

Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստ, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։ Այս մասի տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նիստին մասնակցել են ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, իրավաբանական վարչության պետը, հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալը, կառավարության ներկայացուցիչն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:

Ուսումնասիրվել ու քննարկվել են ոստիկանության հինգ աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել՝ դիմել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին` երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», մյուսներին հայտարարել «խիստ նկատողություն» և «նկատողություն» կարգապահական տույժերը:

Please enter a valid URL