14 մարդ, այդ թվում՝ 5 երեխա են տուժել Բաքվում բազմահարկ շենքում տեղի ունեցած հրդեհի արդյունքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես հայտնում են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհը բռնկվել է Բաքվի Խաթայի շրջանում գտնվող բազմահարկ բնակելի շենքում։
Դեպքի վայր են ժամանել հրդեհաշիջման պետական ծառայության հրշեջ ջոկատները և նախարարության փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումները։
Շենքի բնակիչները տարհանվել են և տեղափոխվել անվտանգ տարախք։
Հրդեհը հաջողվել է մարել։