Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոմեքենան պատված է սպիտակ վարդերով, բռնցքամարտի չեմպիոն Աշոտ Բոլյանին սպանողը պրոֆեսիոնալ մարդասպան է

Թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության վայրում գտնվող բնակելի շենքի բնակիչները պնդում են, որ կրակոցի ձայներ չեն լսել, գրում է «Կոմսամոլսկայա պրավդան»:  Սա հաստատում է հետաքննության այն վարկածը, որ հանցագործը խլացուցիչի միջոցով է ատրճանակը գործի դրել: Սպանված տղամարդու դին գրեթե մեկ ժամ մայթին է ընկած եղել, այն նկատել է հարևանուհին և հաղորդում տվել ոստիկանությանը:

Բռնցքամարտիկին պատկանող Infiniti մակնիշի ավտոմեքենան, որի մոտ տեղի է ունեցել սպանությունը, կնքված է և պատված՝ սպիտակ վարդերով:

«Դա հաստատ պատվերով սպանություն է: Դատելով հանցագործության պատկերից՝ սպանողը պրոֆեսիոնալ մարդասպան է: Նա  մեկ ճշգրիտ կրակոց է արձակել: Նման քրեական գործերի քննությունը միշտ էլ դժվար է»,- մեկնաբանել է փաստաբան Կարեն Ներսիսյանը՝ շարունակելով, որ անգամ ինքը վարկածներ չունի: Ըստ նրա՝ Աշոտ Բոլյանը հարգված մարզիկ էր, ով իր կյանքի միջոցով հասել է ամեն ինչի: «Նա մեծացել է աղքատ ընտանիքում և հայազգի շրջապատում: Նրան հարգում էին Մոսկվայի հայկական սփյուռքում: Հիմա բոլորը ցնցված են կատարվածից»:

Փաստաբանը նաև կարծում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է կասկածյալներ փնտրեն նրանց թվում, ում ձեռնտու էր նախկին մարզիկին վերացնելը։ Նա սպանությունն անվանել է  1990-ականների վերադարձ։

Տեղեկացնենք նաև, որ Մոսկվայի գծով ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔԿ 105-րդ հոդվածի 1–ին մասի (սպանություն) և 222–րդ հոդվածի 1 մասի (զենքի ապօրինի շրջանառություն) հատկանիշներով։ Համալիր քննչական և օպերատիվ հետախուզական գործողություններ են իրականացվում հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննությունը շարունակվում է։

ArmLife.am

Please enter a valid URL