Ազատության տենչող մարդու ճկուն մտքի թռիչքն այնքա՜ն մաքուր է, այնքա՜ն բարի, միևնույն ժամանակ այնքա՜ն ցավոտ։
Ազատության գինը թանկ է ու վճարված է սպիտակ մազերի ու մարդկային ֆիզիկական ցավով՝ առողջության կորստով։ Եթե Աստծո ներողամտությամբ մեր մեղքերի համար նրա նպատակը եղավ միածին որդուն զոհելը, ո՞վ է մարդ արարածը, որն անտարբեր անցնի ներման՝ իրեն վերապահված պաշտոնի հարցում։
Այդպիսի մի հասարակ մահկանացու էլ ես եմ՝ Ստեփան Գրիգորյան անունով, որն արդեն 25 տարի սպասում է իր աստղային ժամին՝ բաղձալի ազատությանը։ 25 տարիների ընթացքում քանի-քանի ներման խնդրագրեր ու դիմումներ եմ գրել, բայց ապարդյուն։ Սպասումը դանդաղ սպանում է մարդուն՝ քայքայելով թե՛ մարմինը և թե՛ հոգին։ Իմ խնդրանքն արդարացի է. այն լի է զղջումով, հույսով ու հավատով առ Աստված և առ այն անձանց, ովքեր իրավասու են փրկել իմ ուժասպառ հոգին։ Եվ այսօր եկել է պահը, վաղաժամկետ ազատմանս, Դատավորի կախարդական մուրճի, Ազատություն բառը արտաբերելուն-հանուն Հայաստանի Հանրապետության։
Գրիգորյան Ստեփան