Հարցին, թե ինչ ճակատագիր ունեցավ ՀՀԿ երիտթեւի՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին փոխանցած նամակը՝ հրաժարականի պահանջով, ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն ասել էր.
«Մենք ծանոթացել ենք նամակի բովանդակությանը, մենք բարձր ենք գնահատում մեր հասարակությունում բազմակարծության առկայությունը, սակայն ավելի բարձր կգնահատենք, եթե դրանք լինեն քաղաքավարության կանոնների ներքո»:
Մենք հետաքրքրվեցինք, թե հատկապես նամակի որ մասն էր «ոչ քաղաքավարական»։ Մեր աղբյուրների վկայությամբ՝ նախարարին հատկապես դուր չի եկել նամակի «Պատկերավոր ասած, պարոն նախարար, Դուք ձախողակ եք, չնայած Ձեր պարագայում սա ոչ թե պատկերավոր արտահայտություն է, այլ Հայաստանի Հանրապետության համար վտանգավոր իրականություն» հատվածը:
Աննա Նաղդալյանը պատասխանեց. «Ես նամակի որեւէ մաս չեմ առանձնացնելու»: