Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հեռու պահե՛ք երեխաներին այս ծխախոտային արտադրատեսակներից։
Այսօր ահազանգ եմ ստանում երեխաներիս դպրոցի տնօրենից, ով պատմում է, որ աշակերտներից մեկի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է դասի ժամին և նրանք պարզել են, որ դա տեղի է ունեցել ծամելու ծխախոտի, այսպես կոչված սնուսի օգտագործման պատճառով, քանի որ դրա ծամելու ժամանակ նիկոտինի մեծ դոզա է թափանցում երեխայի օրգանիզմ լնդերի միջոցով։
Ուշադիր նայեք, թե որտեղ են դրանք ցուցադրված խանութում՝ հատուկ երեխաների համար հասանելի և գրավիչ վայրում, քաղցրավենիքի մոտ և դա պատահական չէ։ Եվ երբ մենք մեր նոր օրինագծով արգելում ենք ծխախոտային որևէ արտադրատեսակի ցուցադրությունը, ԱԺ մեր որոշ գործընկերներ տարբեր փաստարկներ են բերում, թե ինչու է դա սխալ։ Ասել եմ ու էլի կասեմ, որ դա ամենակարևոր միջոցն է այս խիստ վնասակար ապրանքատեսակը երեխաներից հեռու պահելու համար։
Ի դեպ նույնիսկ գործող օրենքով արգելվում է ծխախոտային ցանկացած արտադրատեսակի վաճառքը մինչև 18 տարեկան անձանց և կոնկրետ վաճառող խանութով մենք կզբաղվենք։