Նոյեմբերի 13-ին, ժամը 18:33-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 3/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է տանը, փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին մոտեցել և բացել է դուռը:
Պարզվել է, որ Վիգեն Գ.-ն (ծնված 1983 թ.) գտնվում է հոգեպես անհավասարակշիռ և ոչ սթափ վիճակում: Վերջինիս հոսպիտալացվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: