Search
Close this search box.

Ինչո՞ւ հրաժարական տվեց արդարադատության փոխնախարարը. Դա կապ ունի նրա հոր հետ. մանրամասներ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչո՞ւ հրաժարական տվեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, որը համակարգում լավ համբավ էր ձեռք բերել, ու կարծես նրա աշխատանքից դժգոհություն չկար: Վարդապետյանը հեռացավ առանց պարզաբանումների:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ փոխնախարարի հրաժարականը, ըստ ամենայնի, կապվում է նրա հորն առնչվող մի քրեական գործի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ա. Վարդապետյանը հրաժարվել է պաշտոնից, որպեսզի չշահարկեն, թե օգնում է հորը խուսափելու ենթադրյալ պատասխանատվությունից:

Please enter a valid URL