Վերջին 1,5 տարվա մեջ մեր գործընկերներն արձանագրել են, որ մենք ոչ միայն մտադրություն չունենք բանակցային գործընթացը փակուղի մտցնել, այլև՝ ընդհակառակը՝ մենք ասում ենք, որ կան բազմաթիվ հարցեր, առանց որոնց ճշգրտման և կարգավորման արդյունավետ բանակցային գործընթաց տանել հնարավոր չէ: Այս ըմբռնման առումով որոշակի ընդհանուր ընկալումներ են ձևավորվել ոչ թե հարցի լուծման կոնկրետ լուծման բովանդակության պարամետրերի, այլ նախադրյալների առումով: Այս մասին խորհրդարանում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին:
«Հարցի լուծման նախադրյալների մասով մեր պատկերացումներն ավելի լավ ընկալում են ստացել, արձանագրվել է, որ մեր դիրքորոշումները կառուցողական են»,-ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետի խոսքերով, ի հեճուկս ահազանգերի, բանակցային գործընթացը ոչ միայն փակուղի չի մտել, այլ նաև աշխատանք է տարվում պայմաններ ստեղծելու համար, որպեսզի հակամարտող բոլոր կողմերի համար լուծում գտնելուն համար ուղղված բանակցային մթնոլորտ ու միջավայր ստեղծվի: