Search
Close this search box.

Նախարարը ներկայացրեց փոխնախարարի հրաժարական տալու պատճառը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ինքն է առաջարկել նախարարի նախկին տեղակալ Աննա Վարդապետյանին հրաժարական ներկայացնել:

«Ես եմ զրուցել տիկին Վարդապետյանի հետ, զրույցի արդյունքում ես եմ առաջարկել համատեղ աշխատանքը չշարունակել: Պատճառը հետևյալն է՝ երկու ռազմավարություն ենք ընդունել՝ հակակոռուպցիոն, դատաիրավական: Դատաիրավական հատվածի հիմնական պատասխանատուն նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է, հակակոռուպցիոնինը՝ Սրբուհի Գալյանը:

Երկուսի մասով կառուցվածքային փոփոխություններ անելու անհրաժեշտություն է առաջացել նախարարությունում»,- ասաց Բադասյանը:

Նախարարը նշեց, որ դժգոհություն չի ունեցել Աննա Վարդապետյանից աշխատանքից ու պրոֆեսիոնալիզմից:

Please enter a valid URL