Search
Close this search box.

Փաշինյանի ամերիկյան այցի ժամանակ անվտանգության խնդիր է առաջացել. վարչապետի աշխատակազմի ղեկավար 350.000 դոլարանոց չվերթի մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է վարչապետի ամերիկյան այցը սպասարկելու համար ինքնաթիռ վարձակալելու հարցին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը չբացահայտեց պետության ղեկավարին սպասարկող ինքնաթիռի հետ կապված գաղտնիքները, բայց չթաքցրեց նաև, որ այդ ինքնաթիռի ընթացիկ ծախսերը կուտակվում ու վերջում մեծ թիվ են կազմում։

Անդրադառնալով վարչապետի` ԱՄՆ մեկնելու համար ինքնաթիռ վարձակալելու հարցին և Hetq.am պարբերականի բացահայտած փաստին, որ այն վարձակալվել է ուկրաինացի օլիգարխ պատգամավորին պատկանող ընկերությունից` Աղաջանյանը հայտնեց, որ ինքնաթիռի ընտրությունը կատարվել է լիազոր մարմնի ուսումնասիրություններից հետո վարչապետի աշխատակազմում կայացված որոշման արդյունքում։

«Մենք հստակ նպատակ էինք դրել, որպեսզի մինիմալ ծախս, այնուամենայնիվ, լինի պետբյուջեի վրա, որովհետև հաշվի առնելով, որ մեր ինքնաթիռով, հայտնի պատճառներով, այդ ուղիղ չվերթը հնարավոր չէր իրականացնել, որոշվեց ինքնաթիռ վարձակալել։ Անկեղծ ասեմ` բավական բարձր գներ էին։ Վարձակալված ինքնաթիռն իրականում բավականին փոքր էր։ Եթե չեմ սխալվում, շուկայում ամենափոքրն էր, որ կարող էր տրանսատլանտյան թռիչք իրականացնել»,– ասաց Աղաջանյանը։

Նրա խոսքով` որոշումը կայացվել է գնային տեսանկյունից։ Տարբերակներն առաջարկել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

«Իսկ թե ում կազմակերպությունն է դա եղել, թե՛ ինձ և թե՛ քաղավիացիայի կոմիտեին, վստահ եմ, հասանելի չէ։ Մենք գնային հարցում ենք արել ու այդ կազմակերպություններից մեր հարցումների պատասխաններն ենք ստացել։ Իսկ թե ովքեր են դրանց հետևում կանգնած, մեզ հասանելի չի եղել»,– ասաց Աղաջանյանը։

Վարչապետի ամերիկյանը այցը սպասարկող ինքնաթիռի ընտրությունն ու այդ ծառայության պետական գնումն իրականացվել է առանց մրցույթի, քանի որ, ըստ Աղաջանյանի, այդ հարցում անվտանգության խնդիր կար։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ էր մեկնել սեպտեմբերի 21-ին։ Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Փաշինյանը ԱՄՆ է մեկնել ոչ թե ՀՀ կառավարական օդանավով, այլ վարձակալված մասնավոր ինքնաթիռով, ինչը բավական թանկ հաճույք է (մամուլը գրեց, որ վարձակալությունն արժեցել է 300-400 հազ. դոլար), նրա խոսնակ Վլադիմիր Կարապետյանը սեպտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իր էջով հանդես եկավ պարզաբանմամբ.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը ԱՄՆ կատարվել է չարտերային չվերթով, մասնավոր ընկերության միջոցով։ Այցի կազմակերպման համար, ընդհանուր առմամբ, հատկացվող գումարը կարող է հասնել առավելագույնը 165 մլն դրամի (մոտ 350 հազ. դոլար- հեղ.), իսկ չարտերային չվերթի կազմակերպման նպատակը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Վարչապետի օրակարգը Միացյալ Նահանգներում խիստ հագեցած է: Արդեն երկար ժամանակ նախապատրաստվում էր Նիկոլ Փաշինյանի այցը Լոս Անջելես, որտեղ կառավարության ղեկավարը մեկ օրում ունեցել է մեկ տասնյակից ավելի հանդիպումներ եւ միջոցառումներ, որոնց մասին հանրությանը տրվել է պատշաճ տեղեկատվություն։

Please enter a valid URL