Search
Close this search box.

ԵՊՀ դասախոսները նախազգուշական գործադուլ սկսեցին. դասադուլը հասավ Գյումրի

ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դասախոսներն այսօր մեկ օրով նախազգուշական գործադուլ են անում` միանալով ուսանողների դասադուլին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Նարինե Դիլբարյանը։

Պահանջում ենք հայոց լեզվի և պատմության ավելի բարձր մակարդակի ուսուցում. ԵՊՀ–ում դասադուլ է
ԵՊՀ–ում դասախոսները ժողով են արել ու եկել ընդհանուր հայտարարի. ժողովին մասնակցել են հայ բանասիրական և պատմության ֆակուլտետի դասախոսները։

«ԵՊՀ դասախոսների գերակշիռ մասն իր համերաշխությունն է հայտնել ուսանողական շարժմանը` ի պաշտպանություն «Հայոց լեզու», «Գրականություն», ինչպես նաև «Հայոց պատմություն» առարկաների` բուհերում պարտադիր դասավանդմանը։ Բացի այդ, հայտարարում ենք մեկօրյա նախազգուշական գործադուլ»,–ասաց նա։

Դիլբարյանի խոսքով` դասախոսները նախատեսում և ակնկալում են հարցի քննարկում` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, այդ թվում` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

Երթը մասնակիցները պատրաստվում են դարձյալ գնալ ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ՝ շարունակելու նստացույցը։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց ավելի վաղ անջամկետ նստացույց էին հայտարարել ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները: Նրանք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Պահանջի պատճառը մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ, ինչպես նաև ԿԳՄՍՆ նոր օրինագիծը, որով նախատեսվում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները կգիշերեն նախարարության առջև

Դասադուլը հասավ Գյումրի. նրանց պահանջը մի փոքր այլ է:

Please enter a valid URL