Search
Close this search box.

Հեռախոսները գաղտնալսվել են և հեռացվել աշխատանքից. Ինչ են խոսել մաքսատան ղեկավարն ու նրա տեղակալը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախորդ օրը աշխատանքից ազատվել են Արարատյան մաքսատան ղեկավար Զորիկ Ավետիսյանը, ով նախկինում ԱԱԾ սպա էր և համարվում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կադրը, և Ավետիսյանի տեղակալ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարորդի եղբայր Գեղամ Սարմազանյանը:

Պատճառը պետի և տեղակալի հեռախոսային խոսակցությունն է եղել, որի ընթացքում Սարմազանյանը հայհոյախառն արտահայտություններով բողոքել է, որ ՊԵԿ-ում միայն բարձր ղեկավարությունն է պարգևավճարներ ստանում: Նրանց հեռախոսները գաղտնալսվել են, ինչի արդյունքում երկուսն էլ ազատվել են աշխատանքից: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանի վարորդին հաջողվել է եղբոր ազատման հրամանը չեղյալ համարել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL