Search
Close this search box.

Ազատվել են պաշտոնից ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ։

Please enter a valid URL