Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրդբրդոց,գոռգոռոց. իշխանական պատգամավորները ԱԺ-ում հաշիվնե՞ր էին մաքրում

ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ, երբ քննարկվում էր «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում անհամաձայնություն հայտնեց որոշ փոփոխությունների հետ, ինչն այդքան էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի սրտով չէր: Նա դիտողություններ արեց, որից հետո «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ լքեցին դահլիճը։

Լրագրողների հարցին՝ ինչի՞ հետ էր կապված դահլիճը լքելը, տարբեր պատգամավորներ իրար հակասող պատասխաններ տվեցին։ Պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, թե լուրջ բան չկա, ընդմիջման հարցերն էին քննարկում, իսկ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ասաց, որ Վարդան Աթաբեկյանի հետ ինչ-որ հարցեր է քննարկել և լուրջ բան չկա։

Նա ասաց, որ դահլիճ լքելը Գևորգ Պետրոսյանի հետ չէր կապված։ Ի դեպ՝ լրագրողներն ականատես են եղել, թե ինչպես են «Իմ քայլի» պատգամավորներն իրար հրմշտում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Please enter a valid URL