Search
Close this search box.

«Մինչ Հայաստանում մարդիկ են վատացել, Բաքվում մեկն ուշաթափվել է». Ստյոպա Սաֆարյան

«Մինչ Հայաստանում մարդիկ են վատացել, Բաքվում մեկն ուշաթափվել է». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այսօրվա երկու հայտարարությունները ծանրագույն հարված էին Հայաստանի նախկին իշխանություննրին ու Ալիևին հավասարապես։

Լավրովը նախ` Ռոբերտ Քոչարյանին ու նրան սատարած ուժերին, այդ թվում ՀՅԴ-ին, ԱԺՄ-ին, ՀՀԿ-ին ու մյուսներին մեղադրում է Արցախին բանակցություններից դուրս հանելու համար, ապա հայտարարում է, որ առանց Արցախի ժողովրդի բանակցություն ու լուծում չկա՝ չափալախելով Ալիևին, ով լուծում է «պահանջում», բայց առանց Արցախի ժողովրդի` չափալախելով նաև Հայաստանի նախկին իշխանություններին, ովքեր տարիուկես է աղաղակում են, թե Նիկոլ Փաշինյանի արցախյան հայեցակարգն անհասկանալի ու մերժելի է աշխարհի կողմից։ Ու այժմ Մինսկի խմբի առանցքային համանախագահ երկրի ԱԳ նախարարը հայտարարում է, որ Նիկոլը ճիշտ է, մնացածը՝ սխալ։ Ու այդ ուժերից ՀՀԿ-ն զայրույթը թափում է Փաշինյանի ԱԳ նախարարի վրա, ով Փաշինյանի արցախյան քաղաքականությունը, նրան էլ՝ հետը, արտաքնորեն էլ է լեգիտիմացրել… Հրաժարական են պահանջում, որ Հայաստանի նոր իշխանություններն իրենց ղալաթներն է վերացնում ու դանդաղ, բայց կարծես թե հաջողում է։ Բա ասում էիք` Զոհրաբ Մնացականյանը «խայտառակ» հարցազրույցներ է տալիս ու չի կարողանում Հայաստանի շահերը ներկայացնել… Բա որ չի կարողանում, էս արդյունքները որտեղից են հայտնվո՞ւմ: Այդ ուժերից ՀՅԴ-ն, մոտ մեկ ամիս առաջ, գնաց Մոսկվա ժողով արեց ղարաբաղյան խնդրով, Կրեմլի համար «մտահոգություններ» հայտնեց ու Մոսկվայից սպառնաց մի նոր 1998-ի պալատական հեղաշրջում անել, եթե Փաշինյանը հողեր հանձնի, այժմ էլ Լավրովը Երևանում է և շտկեց իր Վալդայան «վրիպումը», և ստորագրեց Փաշինյանի Արցախյան հայեցակարգի տակ… Ու մինչ Հայաստանում մարդիկ են վատացել, Բաքվում մեկն ուշաթափվել է, որովհետև Լավրովն ասել է՝ Փաշինյանը ճիշտ է, Իլհամը, Ռոբերտն ու Սերժը՝ սխալ։ Իսկ դա նշանակում է, որ նոր պատերազմի ռուսական դաբրոյի հարցը լուծված չէ։ Այդ դեպքում միայն մնում է լայնամասշտաբ զորավարժություններ անել ու հոխորտալը, ինչպես որ երևանյան կոնտրհեղափոխական սևերը…»:

Please enter a valid URL