Search
Close this search box.

Ինչպիսին կլինի ապօրինի կառուցված շենքերի ճակատագիրը. Քրգործի մանրամասները՝ շուտով

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում կհրապարակայնացվեն «Հաղթանակ» զբոսայգու շրջակայքում կառուցված շենքերի կառուցման համար հողահատկացման գործերով հարուցված քրեական գործի մանրամասները:

Ինչպես հայտնի է, այդ տարածքում բնակարաններ ունեն կառուցած նախորդ իշխանության ամենաբարձրաստիճան եւ կարկառուն ներկայացուցիչները: Կարող է պարզվել, որ այդ շինությունները կառուցվել են բազմաթիվ օրենքների խախտումներով: Թե ինչպիսին կլինի ապօրինի կառուցված շենքերի ճակատագիրը, դեռ հայտնի չէ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL