Search
Close this search box.

ԲՀԿ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու ունի

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում պաշտոնապես առաջադրելու է Նարեկ Գագիկի Համբարձումյանի թեկնածությունը: Նարեկ Համբարձումյանը ծնվել է 1984թ-ի մարտի 5-ին՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, 1990-2000թթ. սովորել է Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցում: 2000-2004թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, 2004-2006թթ.-ին ծառայել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում, 2006-2008թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:

Նարեկ Համբարձումյանը 2009-2013թթ.-ին զբաղեցրել է ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում քննիչի, այնուհետև ավագ քննիչի պաշտոնը, 2013-2014թթ. զբաղեցրել է ՀՀ Ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության ավագ քննիչի պաշտոնը, 2014-2018թթ-ին՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնը: 2018-2019թթ. աշխատել է <<ԳԼԱՆԺ ԱԼԿՈ>> ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական գծով փոխտնօրեն: Մասնագիտական գործունեության ընթացքում մասնակցել է Հայաստանում և արտերկրում կազմակերպված մի շարք սեմինարների և թրեյնինգների՝ կիբերհանցագործությունների և փողերի լվացման արդի հիմնահարցերի վերաբերյալ: Արժանացել եմ մի շարք խրախուսանքների , պարգևատրվել է մեդալով:

Ունի Արդարադատության մայորի կոչում:
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին ԱԺ-ն ընտրում է փակ գաղտնի քվեարկությամբ:

Please enter a valid URL