Նոյեմբերի 8-ին, ժամը 18:30-ին «911» ծառայություն տեղեկություն էր հաղորդվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Պարզվել էր, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռաֆիկ Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևոր Անդրանիկ Խ-ն տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Արթուր Ս-ն (ծնված 1995թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Ռաֆիկ Ա-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Արթուր Ս-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարներն ուղևոր Ռոման Պ-ին (ծնված 1994թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինը հոսպիտալացվել է «Սուրբ Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, այնուհետև՝ տեղափոխվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Անդրանիկ Խ-ի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: