Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես ձեր գնահատականներից ոչ մեկը չեմ կիսում. Փաշինյանը՝ դաշնակցական երիտասարդներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին զրուցում է ՀՅԴ երիտասարդների հետ, ովքեր շարունակում են նստացույցը ԿԳՄՍՆ շենքի դիմաց՝ «Արայի՛կ, հեռացի՛ր» վանկարկումներով:

«Ուզում ենք խնդրել Ձեզ, որ մետրոյի այս ժետոնը փոխանցեք Արայիկ Հարությունյանին, որ նա մետրոյով տուն գնա և տեսնի, թե հասարակությունն ինչ է մտածում իր մասին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Ձեր պահանջներից ու գնահատականներից ոչ մեկը չեմ կիսում… Որ Արայիկ Հարությունյանը թալանչի ըլներ, որ ընդունելության քննություններին փող առներ, ոչ մեկը դեմ չէր լինի, չէ՞… ՀՀ կառավարությունից ազգային կառավարություն երբեք չի եղել»,- արձագանքեց վարչապետը:

Please enter a valid URL