ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը այսօրվա իր հարցազրույցում հայտնել է, որ առաջիկայում կհայտարարի իր անելիքների մասին՝ ակնարկելով քաղաքականությամբ զբաղվելու հնարավորության մասին։ Ուշագրավ է, որ Վանեցյանը չի հստակեցնում, թե ինչ ֆորմատով հանդես կգա, փոխարենը՝ խոստանում է որոշ ժամանակ անց խոսել և փակագծեր բացել իր հրաժարականի պատճառների և Փաշինյանին ուղղված «Կանգ առ» կոչի վերաբերյալ՝ նշելով, որ Նիկոլի հետ որևէ շփում չունի։ Ամփոփելով հարցազրույցը Վանեցյանը նշել է, որ ինքը չի վախենում իշխանության ճնշումներից, ասել կուզի՝ չի արել արարք, որ իրեն կարողանան օբյեկտիվ որևէ պատճառով ճնշեն։
Հենց սրանով էլ պայմանավորված է Նիկոլի անմիջական հրահանգով իշխանական լրատվական և հասարակական-քաղաքական շրջանակների կողմից ամենօրյա ռեժիմով Արթուրին սևացնելու արշավը։ Ակնհայտ է, որ Նիկոլն այդպես էլ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ ոչ նախկիններից որևէ գործիչ կարող է քաղաքական լուրջ հայտ ներկայացնել , առավել ևս՝ ի ցույց դնել վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձի անհավասարակշիռ և անթույլատրելի գործողությունները,գրում է իրավապաշտպան Բաբկեն Հարությունյանը՝ իր ֆեյսբուքյան էջում: