2019թ հունվարին Ճանապարհային Ոստիկանություն / Road Police of the Republic of Armenia-ն ուշադրությունը հրավիրել էի այն փաստի վրա, որ ՀՀ քաղաքացիներին տրվող վարորդական իրավունքի վկայականի դիմերեսին պատկերված ՀՀ քարտեզի վրա բացակայում է ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը:
Խնդրի առնչությամբ, 2019թ հունվարին հանդիպեցի Ճանապարհային Ոստիկանություն / Road Police of the Republic of Armenia-ն բարձրաստիճան պաշտոնյաներ Կարապետյան Եգորի, Տոնոյան Արթուրի և Չիլինգարյան Արմանի հետ:
Ընդ որում, հանդիպման ընթացքում ես նշված անձանցից ստացա անվերապահ հավաստիացումն առ այն, որ մինչև տարեվերջ ՀՀ քաղաքացիներին տրվող վարորդական իրավունքի վկայականների վրա պատկերված ՀՀ քարտեզի հոլոգրաֆիկ պատկերի առկա սխալը կուղղվի: Ավելին, հանդիպմանը ներկա Չիլինգարյան Արմանն ասաց, որ իր պապն արծվաշենցի է և իր համար խնդիրն ավելի քան սկզբունքային է: Ընթացքում ես այցելել եմ Տոնոյան Արթուրին, որից կրկին հավաստիացումներ ստացա:
Արդեն տարեվերջ է: Ճանապարհային Ոստիկանություն / Road Police of the Republic of Armenia-ը լռում է, վարորդական իրավունքի վկայականների դիմերեսին պատկերված ՀՀ քարտեզի վրա բացակայում է ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենը: Ես Կարապետյան Եգորին և Տոնոյան Արթուրին ստիպված եմ հիշեցնել, որ պայմանավորվածությունները պետք է հարգել:
Չիլինգարյան Արմանին էլ կհորդորեմ իր սկզբունքայնությունն իրագործի, քանզի իմ իմացած բոլոր արծվաշենցիները շատ սկզբունքային են:
Ամեն դեպքում, մինչև տարեվերջ դեռ ժամանակ կա: Եթե խնդիրը չլուծվի, ապա իմ սկզբունքայնությանը կնախանձեն անգամ արծվաշենցիները: Առայժմ այսքանը:
Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից