«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դաշնակցական երիտթևն ակտիվացել է, էլի հիշել են ազգային արժեքներն ու հիմա Կրթության նախարարի հրաժարականն են պահանջում։ Հիշեցնեմ, որ երբ ԿԳՆ-ն տրված էր Դաշնակցությանը, հատուկ դպրոցում մանկապղծությունն ու երեխաների սեռական ու ֆիզիկական շահագործումը որևէ կերպ չքննադատվեց դաշնակցական պաշտոնյաների կողմից, ավելին՝ նրանք փորձում էին փրկել դաշնակցական նախարարի մտերիմ տնօրենի անունն ու աթոռը։ Այդ ժամանակ որևէ մեկը չպահանջեց նախարարի հրաժարականը։ Մանկապղծության փաստը հաստատվեց դատարանում։ Դաշնակցականներն այդ ժամանակ չհիշեցին ոʹչ ազգային, ոʹչ էլ մարդկային արժեքներ։
Հ. Գ. Սեռական բռնության ենթարկված երեխաների փաստաբանների գումարը հատկացրել է շատերիդ համար այդքան վախենալու Սորոսի գրասենյակը։ Այոʹ, հենց Սորոսի փողերի օգնությամբ է դատարանում ապացուցվել մանկապղծությունը։
Հ. Գ. 2 Անկախ ամեն ինչից, միշտ կհիշեմ, որ երբ դաշնակցական նախարարին փոխարինելու եկավ Արմեն Աշոտյանը, նա շատ ավելի ադեկվատ վարք դրսևորեց այս դպրոցի նկատմամբ, քան «ազգային արժեքներ» կրող դաշնակցականները։
Հ. Գ. 3 Միշտ ասել եմ, որ հայաստանյան դաշնակցականները ՀՀԿ-ից ավելի վատն են։
Հ. Գ. 4 Հանգիստ նստեք տեղներդ։ Հայաստանում ձեր էջը փակված է ընդմիշտ»: