Search
Close this search box.

Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներից եւ տուժածներից 41-ին փոխհատուցել են

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունից մեր հարցմանը ի պատասխան հայտնել են, որ 2008 թվականի փետրվարի 19-ին հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ զոհված 10 անձանց իրավահաջորդներին տրվել է փոխատուցում 30-ական մլն դրամ:

Եվս 6 անձ ճանաչվել է ծանր մարմնական վնասվածք ստացած, որոնց, ըստ օրենքի, վճարվել է 15-ական մլն դրամ, իսկ 25 անձ ճանաչվել է միջին ծանրության վնաս ստացած, որոնց վճարվել է 5-ական մլն դրամ: 15 դիմում մերժվել է, իսկ 7 դիմում քննարկման փուլում է:

Հիշեցնենք, որ կառավարությունը այս նպատակով հատկացրել էր 720 մլն դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL