Search
Close this search box.

Սամվել Ալեքսանյանը իջեցրել է «Վարչապետ»-ի գինը. ֆոտո

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարով օղիներ հայտնվեցին շուկայում՝ սիրելի օլիգարխ եւ հմուտ բիզնեսմեն Սամվել Ալեքսանյանի արտադրության։ Դրանք վաճառվում էին շատ լավ, բավականին տպավորիչ գներով՝ 4-5 հազար դրամով։ Մարդկանց համար պատիվ էր իրենց սեղանին դնել վարչապետի նկարով օղի։

Վարչապետի ռեյտինգի անկմանը զուգահեռ, պարզվում է, այս օղիների իրացումը բարդացել է, եւ դրանց «հեղափոխական» գները կտրուկ իջել են։ Հիմա դրանք վաճառում են ակցիայի տակ՝ 66 տոկոս զեղչով։

Այսպես․ «Վարչապետ» գրությամբ ու Փաշինյանի նկարով մի տեսակի օղին, որն արժեր 3․670 դրամ, այժմ վաճառվում է 1230-ով։ Մյուսը՝ ավելի գեղեցիկ փաթեթավորմամբ, 4․590-ից դարձել է 1690 դրամ»:
auto

Please enter a valid URL