Կառավարության նոյեմբերի 7-ի օրակարգում ընդգրկել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին նախագիծը։
2019 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը (այսուհետ՝ 2019 թվականի ձմեռային զորակոչ), որոնց 18 տարին լրացել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2019 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից կարձակվեն սահմանված ժամ-կետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողները: