Search
Close this search box.

Դատարանը կալանավորումից ազատ է արձակել Հրայր Թովմասյանի սանիկին․ Տիգրան Աթանեսյան

Վերաքննիչ քրեական դատարանը կալանավորումից ազատ է արձակել Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանը (Ս.Մարաբյան) քիչ առաջ կալանավորումից ազատ արձակեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Փանոսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 28-ին: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տվյալներ են ձեռք բերվել Նորայր Փանոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի վերաբերյալ:

Please enter a valid URL