Search
Close this search box.

ՀԾԿՀ նախագահը՝ ջրի ու գազի սակագների մասին

«Վեոլիա ջրի» հայտի հետ կապված արդեն իսկ կարող եմ ասել, որ եղած սակագինը կվերահաստատվի, բարձրացում չի լինի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ հիշեցնելով, որ այսօր սակագինը 180 դրամ է մեկ խմ-ի համար:

Նա պարզաբանեց, որ այսօր գործող սակագինը 191 դրամ է, սակայն սուբսիդավորվում է պետության կողմից. «Հիմա հաստատվելու է 180 դրամ առանց սուբսիդիայի»:

Հարցին, թե ինչ հիմքով էր «Վեոլիա ջուրը» առաջարկում բարձրացնել սակագինը, հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ ամեն տարի ընկերությունը վերցնում է բազիսային գինը, ճշգրտման գործոնները հաշվի է առնում եւ հայտ ներկայացնում:

Ինչ վերաբերում է 2020-ին գազի եւ էլեկտրաէներգիայի սակագներին, Բաղրամյանն ասաց. «Գազի վերաբերյալ դեռ որեւէ նորություն չկա: Էլեկտրաէներգիայի մասով էլ առաջինա 10-15 օրվա մեջ երբ կճշտվի 2021 թվականի էլէներգիայի պահանջարկի եւ արտադրության հաշվեկշիռը, ավելի առարկայական կարող ենք խոսել»:

Նա ընդգծեց, որ անգամ ընթացակարգային գործընթացներով պայմանավորված հնարավոր չէ, որ հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանա:

«Մենք բավական երկար ժամկետային առաջարկ ենք արել սակագնի եւ դա հիմա քննարկման փուլում է: Այդ առաջարկների մեջ ձմռան ամիսների սակագնի բարձրացման մասին խոսք չկա, իսկ հետոն կարեւա, թե բանակցությունների արդյունքում ինչի կգանք»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Please enter a valid URL