Որտե՞ղ էր «ստամբուլյանի» շպանան, երբ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահի առաջ մարեց Ծիծեռնակաբերդի լույսերը
Ստամբուլյան կոնվենցիան մանրակրկիտ չեմ ուսումնասիրել, քանզի այն ըստ իս այս պահին օրակարգային խնդիր չէ մեր երկրի համար: Գոյություն ունի սակայն մի բայց, որը վտանգավոր լինելուց բացի արդեն զզվանք է առաջացնում:
Խոսքս վերաբերում է այն շպանային, որն ինքն իրեն ազգային գաղափարների կրող հռչակելով փորձում է լվանալ հասարակության ուղեղը և խարխլել պետության: Միայն այն, որ Ստամբուլյան կոնվեցիային ընդիմանում են Մալյան Նարեկը, Չախալյանը Վահագը, ՀՀԿ-ի մնացուկները, Քոչարյանի «խեռոսները», մարդիկ, որոնք չգիտեն, որ Ստամբուլը Թուրքիայի մայրաքաղաքը չէ, հերիք է պնդելու, որ տեղի ունեցող գործընթացը ոչ այլ ինչ է, քան հերթական ստոր պայքարը ժողովրդավարության և ժողովրդի իշխանության դեմ: Նշված շպանան, չի կարող գործել ի շահ Հայաստանի, ուղղակի չի կարող:
Եթե նույնիսկ Ստամբուլյան կոնվենցիայում կան անընդունելի կետեր, ապա շպանայի ընդդիմանալու փաստը շատերի մոտ ակամայից փոխում է վերաբերմունքը դրա նկատմամբ:
Մեր ազգային գաղափարների համար պայքարող «առաջամարտիկներ», որտե՞ղ էիք, երբ 2008 թվականի սեպտեմբերին ձեր «պապաներից» Սերժ Սարգսյանը, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի առաջ մարեց Ծիծեռնակաբերդի լույսերը:
Եթե չեք հիշում, կհիշեցնեմ: Գյուլը եկել էր Երևան դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը՝ սկիզբ դնելով այպես կոչված ֆուտբոլային դիվանագիտությանը: Հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 6-ին «Հրազդան» մարզադաշտում: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը տեսանելի է մարզադաշտի գրեթե բոլոր հատվածներից: Հանդիպման ժամանակ սակայն հուշահամալիրը չէր երևում, քանի որ անջատված էր Ծիծեռնակաբերդի այդ հատվածի լուսավորությունը:
Ինչո՞ւ այդ ժամանակ ձեզ չէիք ճղղում, ու ասում՝ Սերժ Ազատիչ, էս ի՞նչ արեցիք: Բա ասեիք, երթեր ու պիկետներ անեիք․․․: Ասեիք որ հիմա մարդիկ ձեզ չասեին, «էդ չեք արա․․․»:
Դավիթ Ջալալյանի ֆեյսբուքյան էջից