Search
Close this search box.

Ես չեմ ուզում դրան հավատալ. ՊՆ նախարարը` Սեյրան Օհանյանի մասին

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։

«Քանի որ նախաքննություն է իրականացվում, ես իրավունք չունեմ Սեյրան Օհանյանի մեղադարանքի վերաբերյալ իմ էմոցիոնալ, անձնական կարծիքը հայտնել՝ որպես պաշտոնյա, երբ որ պաշտոնյա չլինեմ, կհայտնեմ»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե նա կարո՞ղ էր այնպիսի բան անել, որը չէր բխի պետության շահերից, Տոնոյանը նշեց. «Ես չեմ ուզում դրան հավատալ»։

Հարցին, թե իր համար Օհանյանը պետականամե՞տ գործիչ է, Տոնոյանը պատասխանեց՝ այո։

Please enter a valid URL