Search
Close this search box.

Ֆելիքս Ցոլակյանը՝ ԱԻՆ ծառայողների վրա զենք պահած դատավորի դեպքի մասին

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԻՆ ծառայողների վրա զենք պահած դատավոր Արթուր Այվազյանի գործին և ասաց, որ դրանով զբաղվում է ոստիկանությունը:

«Մեր հրշեջ փրկարարները՝ չորս ծառայող, մեքենայով եկել են կանչի: Մեքենա է եղել առաջից գնացող, իրենք միացրել են ազդանշանային համակարգը, որ ճանապարհ տա, ճանապարհ չի տվել, ճանապարհը փակել է, վերջում էլ զենք է պահել վրաները: Ես չգիտեի՝ դա դատավոր էր, ով էր, ով չէր: Երբ որ տվեցին մեքենայի համարը, մեր ճգնաժամային կառավարման կենտրոն ներկայացրեցին տեղեկությունը, ես անմիաջպես ասացի՝ դիմեք ոստիկանություն: Եվ ոստիկանությունը զբաղվում է դրանով»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Հիշեցնենք, որ օրերս դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն այս դեպքի առթիվ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ չունենք որևէ դատավոր, որը զենքի սպառնալիքով, առավել ևս պետական ծառայողին վնաս կպատճառի կամ կխոչընդոտի նրա ծառայողական պարտականությունների կատարմանը»:

Please enter a valid URL