Search
Close this search box.

Գաղութի տղերքին խաբելը` հարգի չի, ասեք, որ անունը լսում են, յոթ պորտ քֆուր են տալիս. արձագանք Գավառից՝ Քոչարայանի ստորագրահավաքին

Գեղարքունիքի մարզպետարանի նախկին աշխատակից, Գավառի բնակիչ Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախօրեին Քոչարյանի կողմնակիցների կողմից Գավառում կազմակերպված ստորագրահավաքին՝ մասնավորապես գրելով.

Հարգելի դեբիլներ.

Փոքր քաղաքներում երկու գազել մարդ բերել ու Քոչարյանի համար ստորագրահավաք կազմակերպել, դրան գումարած էլ թատրոնը լուսաբանել news.am-ով, մեղմ ասած էշություն է:
Այդ էշությանը գուցե Երևանում հավատային, բայց փոքր քաղաքներում մեկը մյուսին էնքան լավ է ճանաչում, որ վերի թաղի Վալոդը լավ գիտի ցածրի թաղի Վաղոյի կոշիկի ռազմերն անգամ:

Դուք ձերոնցով գալիս նկարվում գնում եք, բա հետո էդ մարդու փողերը հո քամուն տալով չի … մի խաբեք մեր կալանավոր ախպորը, բա չգիտեք, գաղութի տղերքին խաբելը հարգի չի…:
Գնացեք ու ճիշտը պատմեք, ասեք, որ մարզերում իր անունը լսում են, ոնց որ եռման ջուր լցվի մարդկանց գլխին, որ յոթ պորտ քֆուր են տալիս, որ փոքր քաղաքներում հիշողությունը երկար է մնում:

Ու առհասարակ ասեք, Գեղարքունիքի մարզում մաքսիմում մարզի անվանը համապատասխան կարող են ճամփու դնել …
Մի արեք հարգելի դեբիլներ, ուղղակի մի արեք:

Please enter a valid URL