Search
Close this search box.

«Արհեստական «կարմիր խնձոր» ցուցադրեք ու քարկոծեք փորձարարական արվեստով զբաղվող երիտասարդներին». Խորեն Արամունի

Արձակագիր Խորեն Արամունին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում էին ազերիները ռումբ են գցել մետրոյի շատրվանների վրա, քաղաքացիները խուճապի են մատնվել, մտավորական, ազգային ժողով… էս ինչո՞ւ են էսպես խառնվել իրար:

Պատմությունը կրկնվում է, 1920-ականներին չե՞ք հիշում, երեքի դեկլարացիան մոռացե՞լ եք, այսօր կուռք դարձած Չարենցի զավեշտները նոր են տպագրվել չէ՞, Թբիլիսում Դերվիշի ու Երևանում Չարենցի ապագայապաշտական «զառանցանքները» մոռացե՞լ եք, թե՞ ընդհանրապես դրանց մասին գաղափար անգամ չունեք: Այս ջահելները գոնե դրանց մասին գիտեն, լավատեղյակ են, տարեք կացնահարեք, կախեք հանգստացեք: Չե՞ք հիշում 60-ականներին ինչպես էին արգելում Բիթելզ լսել… Ախր ցավը նրանում է, որ այս խոսողները մինչ այսօր իրենց կանանց արգանդից հանել են տալիս իրենց աղջիկների սաղմն ու սիրով բաց չեն թողնում մեր արզգակործան սերիալների մեկ սերիալն անգամ: Նայեք Womens Club-ն, որ ներկայանում են մեր անվանի դերասանների ու շոու բիզներսների կանայք ու քույրերը, նայեք, ծափահարեք ու հռհռալով պահեք մեր ավանդական ընտանիքի արժեքները: Հպարտացեք արհեստական «կարմիր խնձոր» ցուցադրելով ու քարկոծեք փորձարարական արվեստով զբաղվող երիտասարդներին: Ի սեր աստծու, մի ընդունեք, դա ձեր իրավունքն է, բայց միևնույն ժամանակ հանդուրժող եղեք, գուցե սրանց միջից էլ մի Չարենց ծնվի, մի Արթուր Մեսչյան, կամ…
Մի բան էլ ավելացնեմ, այսօր երևանում տպագրվում և լավագույնս վաճառվում են Հայաստանում և աշխարհում արգելված գրականության մատենաշար: Այդ գրքերը ևս ժամանակին մեծ վայնասուն են բարձրացրել, իսկ այսօր դարձել են փնտրվող: Միʹ խոչնդոտեք, միʹ բռնացեք երիտասարդներին, նրանց մեջ փնտրեք լուսավորն ու տեր կանգնեք»:

Please enter a valid URL