Search
Close this search box.

Փաշինյանը` Աննա Հակոբյանի համար 1 միլիոն դոլարանոց ավտոմեքենա գնելու մասին

Վերջերս շատ ակտիվ շրջանառվում է, թե 1 մլն դոլար է տրվել ՀՀ կառավարությունից և Աննա Հակոբյանի համար ավտոմեքենա ենք գնել: Դա ուղղակի կատարյալ անհեթեթություն է և նման բան տեղի չի ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա կատարյալ սուտ է և նման բան տեղի չի ունեցել: Ասում են նաև, թե ինչ-որ տեղ մեկնելիս Մեհրիբան Ալիևան և Աննան իրար կողք են նստած եղել: Դա ևս կատարյալ անհեթեթություն է: Եթե նման շփումներ, հանդիպումներ լինեն, ապա այդ մասին կարող եք իմանալ մեզանից: Ինչպես նախկինում, հիմա էլ, ապագայում էլ որդեգրել ենք թափանցիկ և հաշվետու գործելակերպ և այդպես շարունակվելու է»,- հավելեց Փաշինյանը:

Please enter a valid URL