Այսօր ցերեկվանից տաք օդային հոսանքների ներթափանցումը սկսվում է, տեղեկացրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը. «Առաջիկա օրերին հավեսով տաքանում ենք»,- գրել է նա:
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 4-8-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: