Նյու Յորքում անցկացված խառը մենամարտերի (MMA) UFC 244 մրցաշարում, որին ներկա է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղթանակ է տարել ամերիկահայ Էդմեն Շահբազյանը՝ նոկաուտի ենթարկելով Բրեդ Տավարեսին:
Հայ բռնցքամարտիկը ռինգ է դուրս եկել «Արցախ» երաժշտական ստեղծագործության ներքո՝ ձեռքին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները:
«Մենք արեցինք դա, 11: 0! Արտասովոր էներգետիկա էր տիրում: Բոլորին շնորհակալություն սիրո և աջակցության համար: Ես սիրում եմ այն, ինչ անում եմ», — գրել է Էդմեն Շահբազյանը ինստագրամյան իր էջում: