Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶՈւ-երին սնունդ մատակարարող ընկերություններն իրենց ծառայությունը մատուցում են մեկ անձի համար 3-անգամյա սնումը 3000 դրամ հաշվարկով։ Եթե տվյալ զորամասի ճաշարանը իր գույքային բազայով և պայմաններով կապիտալ վերանորոգվում է, ապա դրան գումարվում է ևս 200+600 դրամ։
Մնացած թվերը, որ շրջանառվում են չեն համապատասխանում իրականությանը։
Ոմանք կամ չիմանալով են դա անում կամ միտումնավոր ինչը անթույլատրելի է»: