Երեկ՝ նոյմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 18-ամյա Դիանա Ղ-ն իր վարած Mercedes մակնիշի 33 OQ 333 համարանիշի ավտոմեքենայով Բյուրական համայնքի վարչական տարածքում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Դիանա Ղ-ն, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Կորյուն Ղ-ն, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Լևոն Ն-ն մարմնական վնսավածքներով տեղափոխվել են՝ Դիանա Ղ-ն՝ «Աշտարակ», Կորյուն Ղ-ն՝ «Արմենիա», իսկ Լևոն Ն-ն՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ։
Նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Գուրգեն Օ-ն, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված ավտովթարից։ Դ
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Դիանա Ղ-ն սովորում է Երևանի պետական համալսարանում, իսկ վիրավորներից Կորյուն Ղ-ն և Լևոն Ն-ն աշխատում են «Զվարթնոց» օդանավակայանում՝ որպես ավիադիսպետրերներ։