Նենեցյան ինքնավար շրջանի Նարյան Մար քաղաքում դանակով զինված տղամարդը ներխուժել է «Հեքիաթ» մանկապարտեզ եւ սպանել երեխաներից մեկին:
Դաստիարակները փորձել են կանգնեցնել տղամարդուն, ով հարբած վիճակում ներխուժել է Նարյան-Մար մանկապարտեզ և դանակահարել 6-ամյա տղա երեխայի։
Պարզվել է, որ 36-ամյա Դենիս Պոզդեևը մանկապարտեզի անվտանգության աշխատակցին ներկայացել է որպես երեխաներից մեկի հայր։ Հարձակման պահին տղամարդը հարբած է եղել և ասել, որ իր գլխում լսվող ձայները հավերժական կյանք են խոստացել՝ սպանության դիմաց։
Նշվում է, որ վերջինս թմրամոլության դեմ բուժում է ստանում կլինիկաներից մեկում։ «Նա գոռում էր սատանա, սատանա։ Մտավ ննջարան ու դանակով հարվածեց երեխայի կոկորդին։ Մնացած երեխաները տեսել են կատարվածը»,-ասել է երեխաներից մեկի ծնողը։
Հարուցվել է քրեական գործ «Մանկահասակի սպանություն» հոդվածով։ Հանցագործին կալանավորել են, նա 36-ամյա տեղացի բնակիչ է: