Հոկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 05:11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:11-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 06.960 և արևելյան երկայնության 125.220 աշխարհագրական կոորդինատներով (Ֆիլիպիններ՝ Դավաո քաղաքից 45 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.5 մագնիտուդով երկրաշարժ:Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կա 3 զոհ և 8 վիրավոր: