Search
Close this search box.

Զինվորական վարժանքներից խուսափողը կպատժվի

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով առաջարկում է զինվորական վարժանքներից խուսափելը և զինկոմիսարիատի կողմից տրված ծանուցագրում նշված ժամկետում առանց հարգելի պատճառի զինվորական կոմիսարիատ կամ զինվորական վարժանքների կամ զորավարժությունների անցկացման վայր չներկայանալը համարվի վարչական իրավախախտում:

Վարչական իրավախախտման հեղինակը կպատժվի 30 հազար դրամ տուգանքով, իսկ եթե նույն արարքը կրկնվում է մեկ ամսվա ընթացքում, տուգանքի չափը դառնում է 50 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL