Search
Close this search box.

Արսեն Թորոսյանն այցելել է լյարդի փոխպատվաստման ենթարկված 10-ամյա երեխային

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այցելել է  լյարդի փոխպատվաստման ենթարկված 10-ամյա Դավիթին։ Նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նա և նրա հայրիկը, ով իր լյարդի մի մասը տվել էր որդուն, իրենց լավ են զգում: Փոխպատվաստումային բժշկությունը մեր երկրում զարգանալու է»:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանում  կատարվել էր լյարդի փոխպատվաստում՝ երեխային:

Please enter a valid URL