Search
Close this search box.

Մարտաֆիլմ հիշեցնող արտակարգ դեպք Եղեգնաձորում. վնասազերծել է զինված տղամարդ (տեսանյութ)

Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ, 62-ամյա Գևորգ Բաղդասարյանը, ով փորձել է Եղեգնաձոր քաղաքի Միկոյան 22 շենքի 3-րդ մուտքի դիմաց նռնակ պայթեցնել, նրան կարողացել է վնասազերծել այդ շենքի բնակիչ Արամ Բաբայանը:
Ա. Բաբայանն աշխատում է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում՝ որպես հատկապես կարևոր գործերով օպերլիազոր:

Դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Լավ ա, ոստիկանության ծառայողը, իր կյանքը վտանգելով, կարողացավ վնասազերծել Գ. Բաղդասարյանին և եթե նռնակը գործի դներ, ապա պայթյունն անխուսափելի էր»:
Հավաքվածներն ասում էին նաև, որ Գ. Բաղդասարյանն ու Ա. Բաբայանը բարեկամներ են:

Փաստի առթիվ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Please enter a valid URL