«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը հաստատող H. RES. 296 բանաձևի քվեարկության վերաբերյալ:
««Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործընկերների և աջակիցների անունից ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատին Հ. 296 405-11 օրինագծի ընդունման համար, որով մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում1.5 միլիոն անմեղ հայերի բնաջնջումը ճանաչվում է իր իսկական անվամբ՝ իբրև ցեղասպանություն։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ հիմնադրված Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է զորացնելու մերօրյա հերոսներին, որոնք աշխարհի բոլոր ծայրերում կյանք ու հույս են տալիս նրանց, ովքեր մարդասիրական օգնության խիստ կարիքի մեջ են։ Այժմ՝ իր ստեղծման հինգերորդ տարում, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձեռնարկել է «Երախտագիտությունն՝ ի գործ» համաշխարհային շարժումըեւ աջակցել է աղքատության մեջ գտնվող եւ պատերազմներից տուժած 15 երկրների ավելի քան 850.000 մարդու։ Ծանրագույն պայմաններում գտնվող մարդկանց օգնող մերօրյա հերոսների ճանաչմամբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության նահատակներին։
Պատմական այս քվեարկության պահը հատկանշական է, քանի որ ընդամենը երկու շաբաթ առաջ «Ավրորա» մարդասիրական մրցանակի մեկ միլիոն դոլարը հատկացվել է եզդի իրավապաշտպան Միրզա Դինայիին, որը «Իսլամական պետության» իրականացրած վայրագությունների ընթացքում օգնել է Իրաքի եզդի համայնքի ամենախոցելի անդամներին»,- նշված է հաղորդագրության մեջ։