Search
Close this search box.

Թուրքիայի ԱԳ նախարարի արձագանքը՝ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը

Թուրքիան դատապարտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը՝ հայտարարելով, որ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված որոշումը «ոչինչ չի նշանակում Թուրքիայի կառավարության և ժողովրդի համար»:

Բանաձևի ընդունումից մի քանի րոպե անց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն գրառում է կատարել Twitter-ում: «Նրանք, ովքեր կարծում են, որ այս կերպ կարող են վրեժ լուծել, սխալվում են: Պատմությունը քաղաքականության մեջ օգտագործողների այս ամոթալի որոշումը ոչինչ չի նշանակում մեր կառավարության և ժողովրդի համար»:

Please enter a valid URL