«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, ըստ որի՝ այն ավիաընկերությունները, որոնք կգործարկեն նոր ուղղություններ, կազատվեն ելքի տուրքից, այսպես կոչված՝ «օդի հարկից»:
Այս արտոնությունը տրամադրվում է ինչպես մեր շուկա նոր մուտք գործող ավիափոխադրողներին, այնպես էլ մինչև այժմ գործողներին: Արտոնությունը տրամադրվելու է 3 տարով, բայց կարող է երկարացվել ևս մեկ տարով:
Սա նշանակում է, որ այն ուղղությունները, որոնք մինչև այժմ գործում են, չեն ազատվելու ելքի տուրքից, և «օդի հարկից» հրաժարումը խիստ մասնավոր է ու ժամանակավոր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: