Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արտակարգ իրավիճակ. հողաշերտի տակ մարդ է մնացել

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում քաղաքացին ջրագծի համար նախատեսված փոսում աշխատանքներ կատարելիս մնացել է հողի տակ: Փրկարարների օգնության անհրաժեշտության մասին ահազանգը ՀՀ ԱԻՆ ստացվել է հոկտեմբերի 26-ին, ժամը 12:37-ին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զոլաքար գյուղի 11-րդ փողոցում փորված ջրագծի փոսի մեջ աշխատանքներ իրականացնելիս տեղի է ունեցել հողաշերտի սահք, ինչի հետեւանքով Հարութիկ Հ.-ն (ծնված 1959 թ.) մնացել է հողաշերտի տակ եւ մահացել, իսկ Վահագն Մ.-ն (ծնված 1950 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները Հարութիկ Հ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Please enter a valid URL