Search
Close this search box.

Առողջապահության նախարարությունը՝ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարի առողջության մասին

Լոռու մարզի Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ այրվածքներ ստացած հրշեջ-փրկարարին այսօր կատարվել է վիրահատական միջամտություն, որը հաջող է անցել։

Այժմ նա գտնվում է ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ստանում է անհրաժեշտ հետվիրահատական բուժումը։

Տուժածի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Please enter a valid URL